Կանոնակարգ

Կանոնակարգ

 

Հարգելի Հյուր,

Խնդրում ենք ծանոթանալ և հետևել Ռեհանի Գրիլհաուսի կանոնակարգին.

Գրանցված պատվերի չեղարկման դեպքում խնդրում ենք նախապես (միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ տոնական և նախատոնական օրերին՝ առնվազն 5 օր առաջ) տեղեկացնել վաճառքի բաժին՝ այցելելով կամ զանգահարելով 044800606 հեռախոսահամարով: Նշված ժամկետներում պատվերի չեղարկման դեպքում Ձեր կատարած կանխավճարը կվերադարձվի: Հակառակ դեպքում կանխավճարը չի վերադարձվի:

Հյուրերի քանակի փոփոխության դեպքում խնդրում ենք նախապես տեղեկացնել վաճառքի բաժին՝ զանգահարելով 044800606 հեռախոսահամարով: Տոնական օրերին հյուրերի նախնական քանակը պակասելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել առնվազն 3 օր առաջ:

Ճաշացանկի փոփոխության դեպքում խնդրում ենք նախապես (միջոցառումից առնվազն 24 ժամ առաջ) մոտենալ Ռեհանի Գրիլհաուս և տեղում փոփոխել պատվերը: Ճաշացանկի փոփոխություն հեռախոսազանգի միջոցով չի կատարվում:

Ռեհանի Գրիլհաուսում ցանկացած միջոցառման կազմակերպման դեպքում Ձեր կողմից առաջարկվող ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ է կանխավ ստանալ թուլտվություն վաճառքի բաժնից, իսկ համաձայնեցրած Ձեր հետ բերվող տեխնիկան կամ դեկորացիան պետք է տեղադրվի և այնուհետ վերադարձվի օրվա 14:00-16:00 ընկած հատվածում:

Ռեհանի Գրիլհաուսին Ձեր կամ Ձեր հյուրերի կողմից դիտավորությամբ պատճառած վնասի դեպքում վնասված գույքի արժեքը կներառվի Ձեր պատվերի ընդհանուր հաշվի մեջ:

Զգուշացնում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ ալկոհոլի վաճառքն արգելվում է անչափահասներին, ուստի վերջինիս կողմից ալկոհոլի ապօրինի ձեռք բերման դեպքում Ռեհանի Գրիլհաուսը պատասխանատվություն չի կրում:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Ռեհանի Գրիլհաուսում վճարումն ընդունվում է միայն ՀՀ դրամով` կանխիկ կամ ARCA, MASTER, VISA վճարման համակարգերով: Իրավաբանական անձ պատվիրատուի դեպքում վճարումը կարող է կատարվել նաև փոխանցումով՝ կողմերի միջև պայմանագրի կնքման դեպքում:

Ուշադրություն.

Ա. Ռեհանի Գրիլհաուսի տարածք արգելվում է բերել.

  • սննդամթերք և ալկոհոլային խմիչք
    (բացառություն կարող է լինել մկրտության 1 շիշ գինին, նշանադրության 2 շիշ կոնյակը և տոնական տորթը)
  • կյանքի, առողջության համար վտանգ ներկայացնող իրեր
  • հրավառություն, սերպանտին, կոնֆետտի
  • ընտանի կենդանիներ

Բ. Ռեհանի Գրիլհաուսում արգելվում է առանց վաճառքի բաժնի հետ համաձայնեցման

  • գազալցված փուչիկներ
  • գովազդային պաստառներ
  • խաղավար և մուլտհերոսների կերպարներ
  • հյուրի կողմից հրավիրված երգիչ, շոու ներկայացում
  • Сandy Bar-ի կազմակերպում